«ՇԻՐԱԿԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ. ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ» ԹԵՄԱՅՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
ՀՀ ԳԱԱ ՇԻՐԱԿԻ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԸ
2019թ. սեպտեմբերի 27-29-ին
Գյումրիում գումարում է
«ՇԻՐԱԿԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ.
ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ»
10-րդ միջազգային գիտաժողովը
Զեկուցումները պետք է նվիրված լինեն Հայաստանի պատմության, հնագիտության, ազգաբանության, բանագիտության, հայ մշակույթի հարցերին:
Մասնակցել ցանկացողներին խնդրում ենք դիմել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն մինչև 2019 թվականի ապրիլի 17-ը: Կազմհանձնաժողովի կողմից ընտրված մասնակիցները կտեղեկացվեն մինչև ապրիլի 20-ը, նրանց զեկուցումների հիմնադրույթները առանձին ժողովածուով կտպագրվեն նախքան գիտաժողովը:
Գիտաժողովը կունենա նաև հարուստ մշակութային ծրագիր:
Գիտաժողովի աշխատանքային լեզուները՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն: Կազմկոմիտեն հոգում է բոլոր հյուրերի սննդի, հանգստի և գիշերակացի ծախսերը:
Առավել մանրամասն՝ ՇԻՐԱԿԻ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ