«Հայաստանի համախմբող դերը համաշխարհային մշակույթի տիրույթում» խորագրով միջազգային գիտաժողով ԵՊԿ Գյումրու մասնաճյուղում

ԵՊԿ Գյումրու մասնաճյուղում 2018թ-ի դեկտեմբերի 1-5 տեղի կունենա միջազգային գիտաժողով «Հայաստանի համախմբող դերը համաշխարհային մշակույթի տիրույթում» խորագրով:

Գիտաժողովի նպատակն է՝ համաշխարհային մշակույթի զարգացման արդի միտումների համատեքստում վերհանել Հայաստանի համախմբող դերն ու նշանակությունը, համակողմանի ուսումնասիրել և քննարկել մշակույթի և արվեստի բնագավառներում առկա հիմնախնդիրների լայն շրջանակը:

Գիտական այս ֆորումը շարունակելու և զարգացնելու է Հայաստանի և արտերկրի գիտական, կրթական և մշակութային կենտրոնների միջև մասնագիտական կապերի ամրապնդմանը նպատակադրված  ավանդույթները:

Գիտաժողովն ընդգրկում է մշակույթի և արվեստի հետևյալ ոլորտները.

  • Երաժշտության տեսություն և պատմություն
  • Կատարողական արվեստ
  • Ֆոլկլորագիտություն
  • Գեղագիտություն և մշակութաբանություն
  • Հոգեբանություն
  • Լեզու, գրականություն
  • Արվեստագիտություն (կերպարվեստ, ճարտարապետություն, թատրոն, կինո)
  • Մանկավարժություն

Գիտաժողովի շրջանակներում կկայանան դասական երաժշտության համերգներ, կկազմակերպվեն այցելություններ տարածաշրջանի պատմական և տեսարժան վայրեր:

Գիտաժողովի նյութերը հրապարակվելու են ժողովածուի մեջ:

Մասնակցության հայտերը կարող եք ներկայացնել մինչև սույն թվականի նոյեմբերի 13-ը ՇՊՀ-ի Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն: