ՄՐՑՈՒՅԹ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հարգելի՛ գործընկերներ,

Գիտության զարգացման ամերիկյան ասոցիացիան (American Association for the Advancement of Science) աշխարհի 132 զարգացող պետությունների երիտասարդ գիտնականների համար կազմակերպում է GIST Tech-I մրցույթը: Ամենամյա այս ծրագիրը հովանավորվում է ԱՄՆ պետքարտուղարության կողմից և նպատակ ունի խրախուսելու գիտության և տեխնոլոգիաների ոլորտի նորարարությունները:

Մրցույթին կարող են մասնակցել 18-40 տարեկան գիտնականներ, գյուտարարներ ու ձեռներեցներ: Դիմում կարող են ներկայացնել ինչպես նոր ծրագրի գաղափար, այնպես էլ սկսնակ փուլում գտնվող ծրագրեր ունեցող անձինք: Դիմումներն անհրաժեշտ է լրացնել առցանց` www.gistnetwork.org/GISTTechI2019 հղմամբ: Դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը ս.թ. նոյեմբերի 23-ն է: 132 պետություններից ստացված դիմումների հիման վրա կիսաեզրափակիչ փուլ է անցնելու 100 մասնակից, նրանց նորարարությունների մասին կարճ տեսահոլովակները ներկայացվելու են առցանց: 2019 թվականի փետրվարի կեսերին առցանց քվեարկության արդյունքում ընտրվելու է 24 մասնակից, ովքեր կմեկնեն Բահրեյն` մասնակցելու մրցույթի եզրափակիչ փուլին (բոլոր ծախսերը հոգալու են կազմակերպիչները):

Մանրամասները՝ Հայտարարություն