ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի´ ուսանողներ,

Որակի ապահովման ազգային կենտրոնը կազմակերպելու է դասընթաց՝ «ուսանող-փորձագետներ» պատրաստելու նպատակով: Դասընթացը կազմակերպվելու է skype-ի միջոցով միայն Շիրակի պետական համալսարանի ուսանողների համար: Դասընթացի անցկացման օրերն ու ժամերը ճշգրտվելու են խումբը ձևավորվելուց հետո՝ խմբի անդամների հետ փոխպայմանավորվածությամբ:

Ցանկացողներին խնդրում ենք մինչև սույն թվականի փետրվարի 15-ը դիմել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն: