Հայտարարություն

Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ  ԾՆՆԴՅԱՆ 150-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ

2019Թ. ՄԱՅԻՍԻ 11

2019թ. մայիսի 11-ին Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում տեղի է ունենալու Հ. Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հանրապետական գիտաժողով: Զեկուցումով հանդես գալու համար կարող են դիմել ՀՀ գիտնականներ, դասախոսներ, ասպիրանտներ:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը և ռուսերենը:

Զեկուցումների վերնագրերի, նկարագրականների (շուրջ 250 բառ) և մասնակցության հայտերի ընդունելության վերջնաժամկետն է 2019թ. ապրիլի 1-ը: Գիտաժողովի կազմակերպիչների կողմից ընտրված զեկուցումները հոդվածի տեսքով նախատեսվում է տպագրել առանձին ժողովածուով:

Մասնակցության դեպքում խնդրում ենք իրազեկել նաև Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն:

Մանրամասների համար ՝ Հայտարարություն