ՇՊՀ ուսանողները՝ մեդալակիրներ

Փետրվարի 17-ին կայացած սամբոյի ՀՀ երիտասարդների առաջնությունից Շիրակի պետական համալսարանի ուսանողները վերադարձել են մեդալներով։

Շիրակի պետական համալսարանի ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ բաժնի 2-րդ կուրսի ուսանող Սերգեյ Պողոսյանը ոսկե մեդալ է նվաճել 68 կգ քաշային կարգում։

Շիրակի մայր բուհի ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ բաժնի 1-ին կուրսի ուսանող Ֆելիքս Դանիելյանը 52 կգ քաշային կարգում զբաղեցրել է պատվավոր 2-րդ տեղը։

Շնորհավորում ենք մեր ուսանող-մարզիկներին և մաղթում նոր հաջողություններ առաջիկայում Կիպրոսում կայանալիք սամբոյի Եվրոպայի առաջնությանը։