Գրական ընթերցումներ ՇՊՀ-ում՝ նվիրված Հ. Թումանյանի 150-ամյակին

Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակն է:

Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումների շարքում  Շիրակի պետական համալսարանում գրական ընթերցումներ էին:
Համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի և գյումրեցի բանաստեղծների նախաձեռնությամբ նույն ամբիոնի ուսանողները ասմունքեցին Թումանյանի հայտնի ու սիրված ստեղծագործություններից: Մասնակից ուսանողները ներկայացրեցին նաև հետաքրքիր դրվագներ գրողի կյանքից ու այլ հիշողություններ՝ ընկերներից ու հարազատներից:

Գրական ցերեկույթի ավարտին միմյանց շնորհավորելով նաև գրքընծայի տոնի առթիվ՝ գրողներն իրենց հեղինակած գրքերը նվիրեցին ուսանողներին: