«Սյունիքի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով միջազգային գիտաժողով

2019թ. սեպտեմբերին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ում տեղի է ունենալու «Սյունիքի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով միջազգային գիտաժողով: Մասնակցել ցանկացողները կարող են մինչև 2019թ. ապրիլի 30-ը ներկայացնել մասնակցության հայտը:

Զեկուցումները պետք է նվիրված լինեն Սյունիքի պատմության, հնագիտության, ազգաբանության, բանագիտության, ճարտարապետության, արվեստի և մշակութային առնչությունների հարցերին: Կազմկոմիտեի կողմից ընտրված մասնակիցները կտեղե­կացվեն մինչև մայիսի 20-ը: Գիտաժողովում ներկայացված զեկուցումները /մինչև 10 էջ, շարվածքը՝ հայերեն-sylfaen, ռու­սերեն կամ անգլերեն-Times New Roman, տառաչափը՝ 12, միջտողայինը՝ 1,5/ հոդ­­վածների տեսքով կհրատարակվեն գիտաժողովից հետո:

Գիտաժողովի աշխատանքային լեզուները՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն:

Կազմկոմիտեն հոգում է հյուրերի սննդի, հանգստի և գիշերակացի ծախսերը:

Մասնակցության հայտի նմուշ