«Մտավոր սեփականություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ». մրցույթ

«Մտավոր սեփականության իրավատերերի ակումբ» և «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ների կողմից կազմակերպվում է «Մտավոր սեփականություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ» մրցույթը:  Մրցույթին կարող են մասնակցել պետական և ոչ պետական բուհերի բակալավրիատի, մագիստրատուրայի և հետազոտողի կրթական աստիճանների  ուսանողները: Մրցույթին մասնակցությունն անվճար է: Մրցույթն անցկացվում է հեռակա/առցանց կարգով, հայերեն լեզվով: Մրցույթի հաղթողները կստանան համակարգիչ, պլանշետ, սմարթֆոն և այլ մրցանակներ: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ապրիլի 20-ը՝ ժամը 18:00, գրանցվել www.ipoclub.am կայքում:

Մանրամասների համար՝ www.ipoclub.am