Աշխատաժողով ՇՊՀ-ում՝ ERASMUS+ BOOST ծրագրի շրջանակներում

Մարտի 22-ին ERASMUS+ BOOST («Հայաստանյան hամալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքետինգի խթանում») ծրագրի շրջանակներում Շիրակի պետական համալսարանում կայացավ «Բարձրագույն կրթության միջազգայնացման հեռանկարները» խորագրով աշխատաժողովը:

ERASMUS+ BOOST եռամյա (2016-2019թթ.) ծրագրի նպատակն է ազգային և ինստիտուցիոնալ քաղաքականության և գործիքակազմի մշակման միջոցով ամրապնդել և խթանել Հայաստանում բարձրագույն կրթության միջազգայնացումը:

Աշխատաժողովին ներկայացվեցին ծրագրի եվրոպական գործընկերների փորձը համալսարանների միջազգայնացման, ակադեմիական շարժունության, զարգացման հեռանկարների, անհրաժեշտ միջմշակութային հաղորդակցման հմտությունների ձևավորման վերաբերյալ, ինչպես նաև բուհերի միջազգայնացման ռազմավարության ուղղությամբ BOOST ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները:

ERASMUS+ BOOST ծրագրի շրջանակներում բուհի միջազգայնացման ռազմավարական պլանի մշակման աշխատանքները ՇՊՀ-ում

Կրեդիտային շարժունություն (Տալլինի տեխնոլոգիական համալսարանի փորձը)

Բուհի մարքեթինգի իրականացում ուսանողների և աշխատակիցների միջոցով

Միջազգայնացման գործընթացում ուսանողներին աջակցելու հնարավորությունները (եվրոպական գործընկեր բուհերի փորձը)

Բուհի միջազգային տեսանելիության բարձրացում, միջազգային ուսանողների ընդունելություն (եվրոպական գործընկեր բուհերի փորձը)

Դրամաշնորհային ծրագրի առաջարկ գրելու հիմնական փուլերն ու  առանձնահատկությունները