Տեղեկատվական հանդիպում՝ պրակտիկային ընդառաջ

Մարտի28-ին Շիրակի պետական համալսարանի բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման համակարգի 3-րդ կուրսերի ուսանողների մասնակցությամբ տեղեկատվական հանդիպում կայացավ՝ ապրիլի 1-ից 30-ը նախատեսված պրակտիկային ընդառաջ:
ՇՊՀ ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրակտիկայի պատասխանատու Ի. Շուխյանը ուսանողներին ներկայացրեց պրակտիկայի նպատակը, խնդիրները, տեսակները, կազմակերպման և գնահատման կարգը, պարզաբանեց պրակտիկայի վայրի կողմից նշակակված պատասխանատուի և մեթոդիստի հետ աշխատանքի, նաև պրակտիկանտի օրագրի լրացման առանձնահատկությունները, պատասխանեց ուսանողների հարցերին: