Մեկնարկել է Ֆուլբրայթ ուսանողական ծրագրի հայտերի ընդունումը

Մեկնարկել է Ֆուլբրայթ ուսանողական ծրագրի հայտերի ընդունման գործընթացը: Ծրագիրը ամերիկյան բուհերում ուսանելու և մագիստրոսական կոչում ստանալու հնարավորություն է հայաստանցիների համար:
Ֆուլբրայթի ավանդական ծրագրով աջակցություն է տրամադրվում տարբեր ոլորտներում (սկսած տնտեսական զարգացումից՝ մինչև հանրային առողջություն) ուսումնառության համար:

Fulbright Foreign Student Program Announcement 2020_2021

Ֆուլբրայթի միայն Հայաստանի համար նախատեսված՝ Ֆուլբրայթ-Հովնանյան ծրագիրը աջակցում է ուսումնառությանը STEM ոլորտներում՝ գիտություն, տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն և մաթեմատիկա, ինչպես նաև ձեռներեցություն:

Fulbright Foreign Student STEME Announcement 2019_2020

Երկու ծրագրերի դեպքում էլ հայտերի ներկայացման վերջնաժամկետը մայիսի 24-ն է:
Մանրամասն տեղեկությունների համար տես՝ Foreign Student Online Application Instructions