ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

ՇՊՀ-ում տեղի ունեցավ Գիտական խորհրդի ընդլայնված նիստ՝ նվիրված բուհի ինստիտուցիոնալ հավատարմագրմանը

Գրքերի շնորհանդես ՇՊՀ-ում

ՀՀ-ում Իրանի դեսպանի այցը Շիրակի պետական համալսարան

Շիրակի պետական համալսարանի հիմնադրման 90-ամյակին նվիրված՝ պարգևների հանձնման հանդիսավոր միջոցառում
Այսօր Շիրակի պետական համալսարանի նիստերի դահլիճում տոնական տրամադրություն էր թևածում. անմիջական ու ջերմ մթնոլորտում անցավ համալսարանի հիմնադրման 90-ամյակի առիթով պարգևների հանձնման հանդիսավոր միջոցառումը։ Կարդալ ավելին․․․

Գյումրու պետական դրամատիկական թատրոնում մեծ շուքով նշվեց Շիրակի պետական համալսարանի հիմնադրման 90-ամյակը
Այսօր Գյումրու պետական դրամատիկական թատրոնում մեծ շուքով և հանդիսավորությամբ նշվեց Շիրակի պետական համալսարանի հիմնադրման 90-ամյակը: Կարդալ ավելին․․․

Համագործակցության հուշագիր «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հետ
Կարևորելով հանրակրթության ոլորտում աշխատել ցանկացող մասնագետներին մանկավարժի որակավորման շնորհման անհրաժեշտությունը և հաշվի առնելով Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի և «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի փոխշահավետ համագործակցության տարիների փորձն ու հնարավոր հեռանկարները՝ ՇՊՀ-ի ռեկտոր Ե. Սերոբյանը և «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի գլխավոր գործառնական տնօրեն Գոռ Նազարյանը կնքեցին փոխըմբռնման հուշագիր: Կարդալ ավելին․․․

ՇՊՀ ռեկտոր Երվանդ Սերոբյանը հանդիպում-քննարկում անցկացրեց ուսանողների հետ
Նոյեմբերի 25-ին Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանը հանդիպում-քննարկում անցկացրեց Ուսանողական խորհրդի և Ուսանողական գիտական ընկերության անդամների հետ։ Հանդիպման նպատակն էր վեր հանել ուսանողների կարիքները և գտնել դրանց հնարավոր լուծումները։ Կարդալ ավելին․․․

ՇՊՀ ռեկտոր Երվանդ Սերոբյանը հանդիպում անցկացրեց ուսանողների հետ
Այսօր Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանը նախատեսված հերթական հանդիպումն անցկացրեց համալսարանի ուսանողների հետ։ Հանդիպմանը մասնակցում էին նաև բուհի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և Ուսանողական խորհրդի նախագահը: Կարդալ ավելին․․․

ՇՊՀ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 90-ԱՄՅԱԿԻՆ
2024թ. հոկտեմբերի 24-25-ը ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ Շիրակի պետական համալսարանում կայացավ բուհի հիմնադրման 90-ամյակին նվիրված «Կրթության և գիտության արդի հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտաժողովը: Կարդալ ավելին․․․

ՇՊՀ-ում էին ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպանն ու պատվավոր հյուպատոսը
Ճանաչողական այցով Շիրակի պետական համալսարան էին ժամանել ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրները, ՀՀ-ում Կանադայի պատվավոր հյուպատոս Վարդգես Ավագյանը և Արտաքին քաղաքականության և դիվանագիտական ծառայության պատասխանատու Սառա Խոջոյանը։ Կարդալ ավելին․․․

«Շրջանավարտներ» խորագրով ցուցահանդես ՇՊՀ-ում
Հոկտեմբերի 22-ին Շիրակի պետական համալսարանում բուհի 90-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում տեղի ունեցավ «Շրջանավարտներ» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը։ Հոբելյանական ցուցահանդեսն անցկացվում է Հասարակական գիտությունների ֆակուլտետի Սպորտի և արվեստի ամբիոնի դոցենտ Արաքս Մարգարյանի նախաձեռնությամբ։ Կարդալ ավելին․․․

ՇՊՀ-ում կայացավ Գիտական խորհրդի հերթական նիստը
Հոկտեմբերի 16-ին ՇՊՀ-ում կայացավ գործող գիտական խորհրդի նիստը։ Նիստի ընթացքում օրակարգային հարցերի շուրջ հաղորդում ներկայացրեց Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոնի տնօրեն Լ․ Մարգարյանը։
Հաստատվեցին «Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամում գործող մի քանի կարգերի ու ընթացակարգերի լավարկված տարբերակները։ Կարդալ ավելին․․․

ՇՊՀ-ում էին «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչները
Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանը ս.թ. հոկտեմբերի 2-ին հյուրընկալել էր «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի Ռազմավարական համագործակցության գծով ավագ պատասխանատու Արմեն Հովհաննիսյանին ու Համալսարանական համագործակցության և ուսանողների ներգրավման ղեկավար Արշակ Պողոսյանին։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՇՊՀ-ի Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրոռեկտոր-տնօրենի ԺՊ Նազելի Ավետիսյանը և Արտաքին համագործակցության կենտրոնի տնօրեն Հովիկ Մելքոնյանը։ Կարդալ ավելին․․․

«Արյան դոնորության կարևորությունը» թեմայով սեմինար ՇՊՀ-ում
Շիրակի պետական համալսարանում ս.թ. հոկտեմբերի 2-ին հյուրընկալվել էին ՀՀ ԱՆ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի Արյան գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանը, Արյան բանկերի համակարգող Լուսինե Հակոբյանը և Գյումրու արյան բանկի վարիչ Նաիրա Մելիքսեթյանը: Կարդալ ավելին․․․

Վերակնքվեց ՇՊՀ-«Հայկական Կարիտաս» համագործակցության հուշագիրը
Շիրակի պետական համալսարանն, ի դեմս ռեկտոր Ե․ Սերոբյանի, և «Հայկական Կարիտաս» բարեսիրական կազմակերպությունն, ի դեմս գործադիր տնօրեն Գագիկ Տարասյանի, հաջող փորձի հիման վրա վերակնքեցին համագործակցության հուշագիրը՝ կառույցների միջև վաղուց ստեղծված գործընկերային կապերն ընդլայնելու և խորացնելու նպատակով։ Հուշագրի նպատակը կողմերի միջև կրթական, սոցիալական և մշակութային ոլորտներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի քննարկումը, կազմակերպումը և իրականացումն է։ Կարդալ ավելին․․․

Հարգանքի տուրք՝ 44-օրյա պատերազմի հերոսներին
Այսօր Շիրակի պետական համալսարանի աշխատակիցները և ուսանողները հարգանքի տուրք մատուցեցին 44-օրյա պատերազմում զոհված քաջորդիների հիշատակին։ Նրանք ծաղիկներ խոնարհեցին Նալբանդյանցիների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ և ՇՊՀ-ի հերոսների Հիշատակի անկյունում: Կարդալ ավելին․․․

7 ուսանողների ուսման վարձը կփոխհատուցվի ՇՊՀ-ի միջոցների հաշվին
«Կրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժ․ Անդրեասյանի հրամանի (N 1753-Ա/2) համաձայն` հիմք ընդունելով ուսանողների առաջադիմությունը, 2024-2025 ուստարում ՇՊՀ ընդունված 7 ուսանողների ուսման վարձը կփոխհատուցվի «Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի միջոցների հաշվին։ Կարդալ ավելին․․․

ՇՊՀ ռեկտորը շնորհակալագրեր հանձնեց կամավորներին
Այսօր Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանը համալսարանի 90-ամյակին նվիրված հանրապետական ուսանողական գիտաժողովին իրենց կամավորական աշխատանքով աչքի ընկած ուսանողներին հանձնեց շնորհակալագրեր։ Կարդալ ավելին․․․

Սեպտեմբերի 1-ը ՇՊՀ-ում
Շիրակի պետական համալսարանի բակում Գիտելիքի և դպրության օրը նշվեց տոնական մթնոլորտում, իրենց կատարումներով ներկաներին հաճելի պահեր պարգևեցին բուհի ուսանողներ` ջութակահար Աննա Կաղզվանցյանը, սաքսոֆոնահար Գոռ Մանուկյանը, ինչպես նաև Շիրակի կայազորի զինվորական նվագախումբը և «Փոգար» պարային համույթը: Կարդալ ավելին․․․

Դիպլոմներ ստացան Ռազմական ամբիոնի ուսանողները
Շիրակի պետական համալսարանի նիստերի դահլիճում այսօր կայացավ Ռազմական ամբիոնի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի ուսանողների ավարտական վկայականների՝ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։
Շրջանավարտներին բուհի հանրույթի անունից շնորհավորեցին և մասնագիտական հաջողություններ մաղթեցին ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանը և Ռազմական ամբիոնի պետ, գնդապետ Արթուր Մկրտչյանը։ Կարդալ ավելին․․․