ՇՊՀ-ի հարգանքի տուրքը հերոսների հիշատակին

Մայիսի 9-ին՝ Հաղթանակի և խաղաղության օրը, Շիրակի պետական համալսարանի աշխատակիցներն ու Ռազմական ամբիոնի ուսանողներն այցելեցին Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսների հիշատակին։

Համալսարանականները ծաղկեպսակ դրեցին և ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ՝ ոգեկոչելով իրենց կյանքը հայրենիքին նվիրած հերոսների սխրանքն ու անմահ հիշատակը։

« of 4 »