ՇՊՀ-ում էին «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի ներկայացուցիչները

Այսօր Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանը հյուրընկալեց «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանին։

Աշխատանքային այցի հիմնական նպատակը Շիրակի պետական համալսարանի կողմից ներկայացված՝ ուսումնագիտական, ֆինանսատնտեսական և այլ ռեսուրսների՝ տեղում ուսումնասիրությունն էր, առկա հնարավորությունների գնահատումը և «Ակադեմիական քաղաքին» առնչվող հարցերի համատեղ քննարկումը:

Ողջունելով հյուրերին՝ Ե. Սերոբյանը շնորհակալություն հայտնեց այցելության համար և ներկայացրեց ՇՊՀ-ի դերն ու կարևոր նշանակությունը Շիրակի մարզում:

Հանդիպման ավարտին հիմնադրամի ներկայացուցիչները շրջայց կատարեցին բուհում, ծանոթացան նյութատեխնիկական բազային և կրթական գործընթացի իրականացման պայմաններին։