ՇՊՀ-ի ՌԵԿՏՈՐ ԵՐՎԱՆԴ ՍԵՐՈԲՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սիրելի՛ կանայք և աղջիկներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առիթով։
Ձեր կանացի իմաստնությունն ու քնքշությունը ոչ միայն պահպանում, այլև գեղեցկացնում ու լուսավորում են մեր կյանքն ու աշխարհը։ Ձեր անսպառ ուժն ու հավատը, նվիրվածությունն ու հոգատարությունը հանդիսանում են ընտանիքի, հասարակության և պետության ամուր հիմքը։ Դուք մեծ նվիրումով դաստիարակում եք արժանի սերունդներ, ավանդ ներդնում կրթության, գիտության և հասարակական կյանքի բոլոր ոլորտների զարգացման գործում։
Գարնանային այս պայծառ ու գեղեցիկ օրը ցանկանում եմ իմ խորին երախտագիտության ու շնորհավորանքի խոսքն ուղղել մեր համալսարանի աշխատակցուհիներին և ուսանողուհիներին. թո՛ղ ձեր կյանքը լցված լինի ջերմությամբ, ներդաշնակությամբ և երջանկությամբ։ Մաղթում եմ ձեզ անսպառ եռանդ, քաջառողջություն, ընտանեկան ջերմություն և անսահման սեր։
Շնորհավոր մարտի 8։