Նախաձեռնողական հանդիպում-քննարկում ՇՊՀ-ում
Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանը հանդիպում-քննարկում անցկացրեց Գյումրիում փոքր և միջին ձեռնարկատիրության կարիքների վերհանման նպատակով ձևավորված աշխատանքային խմբի ներկայացուցիչների հետ։ Խմբում ընդգրկված էին տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող մարդիկ, ովքեր հետաքրքրված էին բիզնեսի զարգացման խնդիրներով։
Հանդիպման նպատակն էր ՇՊՀ մասնագիտական ամբիոնների հետ համագործակցության և ուսանողների ներգրավման միջոցով վեր հանել և ուսումնասիրել Գյումրիում գործող բիզնեսի առկա խնդիրները, խոչընդոտները և զարգացման հնարավորությունները։
Երվանդ Սերոբյանը ողջունեց խմբի անդամներին և շնորհակալություն հայտնեց խմբի անդամներին նախաձեռնության համար։ Ե. Սերոբյանի առաջարկով հստակեցվեց համագործակցության ձևաչափը, որոշվեց ստեղծել աշխատանքային խումբ և մշակել գործողությունների հստակ ճանապարհային քարտեզ։
Քննարկմանը մասնակցում էին նաև ՇՊՀ-ի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչները։