ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

ՇՊՀ-ն ընդլայնում է համագործակցության շրջանակները

Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանը, պրոռեկտոր-աշխատակազմի ղեկավարի ԺՊ Գագիկ Նիկողոսյանը, Տեղեկատվական համակարգերի և սարքավորումների սպասարկման պատասխանատու Գևորգ Ասատրյանը դեկտեմբերի 6-ին հանդիպել են «Либериум Навитас» ՍՊԸ-ի համասեփականատեր, տեխնիկական տնօրեն Կամիս Յարոսլավի և խորհրդատու Տիգրան Մանուկյանի հետ։ Կարդալ ավելին․․․

Ավարտվեց աղջիկների վոլեյբոլի ներբուհական մրցաշարը

Շիրակի պետական համալսարանում տեղի ունեցած աղջիկների վոլեյբոլի ներբուհական մրցաշարում երեք օր տևած դիտարժան և համառ պայքարի արդյունքում հաղթող ճանաչվեց «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» բաժնի հավաքական թիմը՝ 2-0 հաշվով պարտության մատնելով «Անգլերեն լեզու և գրականություն» բաժնի հավաքականին։ Կարդալ ավելին․․․

Տեղի ունեցավ ՇՊՀ-ի 90-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման և իրականացման  կազմկոմիտեի անդրանիկ նիստը

Կարևորելով Շիրակ աշխարհում բարձրագույն կրթության սեփական դարբնոց ունենալու անհրաժեշտությունը, 1934 թվականին հիմնվել է Լենինականի մանկավարժական ինստիտուտը։ Իր հուշերում պահելով հարուստ պատմություն, բազմաթիվ ձեռքբերումներ և տասնյակ հազարավոր շրջանավարտներ՝ Շիրակի մարզի ամենամեծ բուհն այժմ վերածվել է Շիրակի պետական համալսարանի։ Հաջորդ տարի՝ 2024թ․ լրանում է Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարանի 90-ամյա հոբելյանը։ Կարդալ ավելին․․․

ՇՊՀ-ում տեղի ունեցավ Օտար լեզուների ուսուցման (EMI) կենտրոնի բացումը

Նոյեմբերի 24-ին` Էրազմուս+ SMARTI ծրագրի ազգային իրազեկման օրերի (NAD) շրջանակներում, Շիրակի պետական համալսարանում տեղի ունեցավ Օտար լեզուների ուսուցման (EMI) կենտրոնի բացումը։

Էրազմուս+ SMARTI-ն նորարարական ծրագիր է, որի խնդիրն է մշակել և կիրառել «Անգլերենը որպես դասավանդման միջոց» տասը համապարփակ մեթոդական մոդուլներ գործընկեր երկրների բուհերի ՊԴ կազմերի և ուսանողների համար՝ կրեդիտների փոխանցման և կուտակման համակարգի (ECTS) գործածությամբ ուսուցման բովանդակությունն անգլերենով դասավանդելու նպատակով։ Կարդալ ավելին․․․

Ջաջուռի միջնակարգ դպրոցի գրադարանը համալրվեց նոր գրքերով

Շիրակի պետական համալսարանը, հավատարիմ մնալով իր որդեգրած գործընկերային կապերի ընդլայնման և ամրապնդման գաղափարախոսությանը, Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ Ջաջուռի միջնակարգ դպրոցի գրադարանին տրամադրեց շուրջ 100 անուն գեղարվեստական և մասնագիտական գրքեր, ուսումնական ձեռնարկներ, այդ թվում նաև ՇՊՀ-ի ռեկտոր Ե․ Սերոբյանի համահեղինակած «Ֆիզիկայի շտեմարանի խնդիրների լուծման ուղեցույց» աշխատությունը։ Կարդալ ավելին․․․

ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանը հանդիպեց ԼՂ-ից տեղահանված և ՇՊՀ-ին կցագրված ուսանողների հետ

Այսօր ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանը հանդիպեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և ՇՊՀ-ի համապատասխան մասնագիտական կրթական ծրագրերին կցագրված ուսանողների հետ։

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որդեգրած քաղաքականությանը համահունչ՝ Շիրակի պետական համալսարանը զբաղվում է նաև ուսանողների առջև ծառացած կարիքների և խնդիրների վերհանմամբ, ուսանողների ինտեգրման հոգեբանական և կրթությանն առնչվող հավելյալ հարցերով։ Կարդալ ավելին․․․

ՇՊՀ-ում էին Հայաստանի Ռուսական տան ներկայացուցիչները

Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանն ու Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Աիդա Գարեգինյանը հոկտեմբերի 11-ին հանդիպեցին Գյումրու Ռուսական տան տնօրեն Անտոն Բերյանևի, Գյումրու Ռուսական տան հումանիտար կրթական ծրագրերի համակարգող Անահիտ Պետրոսյանի և Երևանում գիտության և մշակույթի կենտրոնի նախագծերի և ռուսաց լեզվի կրթական ծրագրերի համակարգող Այգուլ Ագլյամովնայի հետ։ Կարդալ ավելին․․․

ՇՊՀ-ում վերապատրաստման մասնակցած ուսուցիչներին հանձնվեցին վկայականներ

Շիրակի պետական համալսարանում այսօր վկայականներ հանձնվեցին հանրակրթական ուսումնական հաստատությունների հերթական ատեստավորման ենթակա այն ուսուցիչներին, ովքեր 2023թ․ հուլիսի 31-ից օգոստոսի 23-ը մասնակցել էին «Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի կողմից իրականացված վերապատրաստման դասընթացներին և ստացել համապատասխան կրեդիտներ։ Կարդալ ավելին․․․

ՇՊՀ-ում կայացավ գիտական խորհրդի հերթական նիստը

Շիրակի պետական համալսարանում հոկտեմբերի 10-ին կայացավ գիտական խորհրդի հերթական նիստը, որին 33 անդամից մասնակցում էին 29-ը։

ՇՊՀ ռեկտոր Ե․ Սերոբյանը ներկայացրեց գիտական խորհրդի կազմը նոր համալրած՝ «Հոգեբանություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Մարիամ Ավդալյանին, այնուհետև քննարկվեցին օրակարգով նախատեսված հարցերը։ Կարդալ ավելին․․․

ՇՊՀ-ում էին Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները

Հոկտեմբերի 9-ին ՇՊՀ-ում էին Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի հայաստանյան գրասենյակի տնօրեն Հաննա Յոնսոնը, ծրագրի պատասխանատուներ Արման Գասպարյանն ու Դեյվիդ Այլը և ծրագրի ավագ օգնական Նոնա Գալստյանը։ Նրանք ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանի, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի ԺՊ Աիդա Գարեգինայի ու Պատմության և իրավագիտության ամբիոնի վարիչի ԺՊ Արշավիր Գասպարյանի հետ ունեցած հանդիպման ընթացքում քննարկեցին ՇՊՀ-ում իրավաբանական կլինիկա հիմնելու հնարավոր տարբերակները և կառույցների միջև փոխհամագործակցության հետագա ուղիները։ Կարդալ ավելին․․․

ՇՊՀ-ում մեկնարկել է ՈԱԱԿ կողմից անցկացվող վերապատրաստումը

Շիրակի պետական համալսարանում մեկնարկել է ՀՀ մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) կողմից անցկացվող վերապատրաստումը, որն իրականացվելու է երկու փուլով և նվիրված է բուհի հավատարմագրման աշխատանքների հիմնական փուլերին առնչվող հարցերին։ Կարդալ ավելին․․․

Ակադեմիական համագործակցության հուշագիր ՇՊՀ-ի և ՌՊՏՀ-ի միջև

Այսօր Ռոստովի պետական տնտեսական համալսարանի ներկայացուցիչները Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանի, Արտաքին համագործակցության կենտրոնի տնօրեն Հովիկ Մելքոնյանի և Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոնի տնօրեն Լիլիթ Մարգարյանի հետ ունեցած հանդիպման ընթացքում փոխանցեցին նախապես քննարկված և հաստատված ակադեմիական համագործակցության հուշագրի բնօրինակը։ Կարդալ ավելին․․․