ՇՊՀ-ում էին Հայաստանի Ռուսական տան ներկայացուցիչները

Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանն ու Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Աիդա Գարեգինյանը հոկտեմբերի 11-ին հանդիպեցին Գյումրու Ռուսական տան տնօրեն Անտոն Բերյանևի, Գյումրու Ռուսական տան հումանիտար կրթական ծրագրերի համակարգող Անահիտ Պետրոսյանի և Երևանում գիտության և մշակույթի կենտրոնի նախագծերի և ռուսաց լեզվի կրթական ծրագրերի համակարգող Այգուլ Ագլյամովնայի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր ի նպաստ կառույցների միջև համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը։