ՇՊՀ-ում մեկնարկել է ՈԱԱԿ կողմից անցկացվող վերապատրաստումը

Շիրակի պետական համալսարանում մեկնարկել է ՀՀ մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) կողմից անցկացվող վերապատրաստումը, որն իրականացվելու է երկու փուլով և նվիրված է բուհի հավատարմագրման աշխատանքների հիմնական փուլերին առնչվող հարցերին։ Վերապատրաստման դասընթացավարներն են ՈԱԱԿ-ի տնօրեն Ռուբեն Թոփչյանը և ՈԱԱԿ ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը։

ՇՊՀ-ից մասնակցում են մասնագիտական կրթական ծրագրերի պատասխանատուները, ֆակուլտետների ու մասնագիտական ամբիոնների որակի ապահովման պատասխանատուները և վարչական կազմի ներկայացուցիչները։

Հանդիպման առաջին օրը ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանը մասնակիցներին ներկայացրեց հյուրերին և մաղթեց արդյունավետ համագործակցություն։