ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

ՇՊՀ-ում էր ԱՄՆ Ռենոյի Նևադայի համալսարանի պրոֆեսոր Պերճ Բերբերօղլուն

Այսօր Շիրակի պետական համալսարանում էին ԱՄՆ Ռենոյի Նևադայի համալսարանի պրոֆեսոր Պերճ Բերբերօղլուն (Բերբերյան) և համալսարանից 2 ուսանող:
ՇՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ե. Սերոբյանի և արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոնի աշխատակիցների հետ հանդիպմանը քննարկվեցին 2 համալսարանների համագործակցության հնարավոր շրջանակները՝ ուսանողների և դասախոսների համատեղ աշխատանքի ու փոխանակման ծրագրերի իրականացման, պայամանագրի կնքման մանրամասները: Կարդալ ավելին․․․

ՇՊՀ-ում էր ՀՀ ԿԳՄՍ նախարարը

Այսօր Շիրակի պետական համալսարանում էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

Նախարարը Շիրակի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ե. Սերոբյանի ուղեկցությամբ շրջեց համալսարանում, ծանոթացավ նիստերի ու սպորտային դահլիճների, գրադարան-ընթերցասրահի նյութատեխնիկական հնարավորություններին, եղավ լսարաններում, վերջերս մանրէաբանության և կեսնատեխնոլոգիայի ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիայում, հանդիպեց այդ պահին համալսարանում վերապատրաստում իրականացնող Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանի մասնագետների հետ:  Կարդալ ավելին․․․

Փոխըմբռնման հուշագիր կնքվեց ՇՊՀ-ի և Շիրակի մարզպետարանի միջև

Մայիսի 22-ին Շիրակի պետական համալսարանը՝ ի դեմս ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվան Սերոբյանի, և Շիրակի մարզպետարանը՝ ի դեմս մարզպետ Տիգրան Պետրոսյանի, կնքել են փոխըմբռնման հուշագիր:
Հուշագիրը նախատեսում է համագործակցություն կողմերի միջև՝ ՇՊՀ ուսանողների պրակտիկան կազմակերպելու և փորձի փոխանակման նպատակով: Կարդալ ավելին․․․

ՇՊՀ-ում էին ԱՄԷ-ի դեսպանն ու հյուպատոսը

Ապրիլի19-ին Շիրակի պետական համալսրանում էին ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Ն․Գ․Մուհամմադ Իսա Ալ Զաաբին և դեսպանության հյուպատոս Ահլամ Ալ Սալամին:
ԱՄԷ դեսպանության հյուպատոսը դասախոսություն կարդաց Շիրակի պետական համալսարանում «Հանդուրժողականության տարին ԱՄԷ -ում» խորագրով՝ պատմելով տարվա ընթացքում կատարված այն միջոցառումներից, որոնք նպաստել են հանդուրժողականության տարածմանը: Կարդալ ավելին․․․

ՇՊՀ-ն ու ԵՆԿ-ն փոխըմբռնման հուշագիր կնքեցին

Մարտի 12-ին Շիրակի պետական համալսարանը՝ ի դեմս ռեկտորի պաշտոնակատար Ե. Սերոբյանի, և «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն՝ ի դեմս նախագահ Ա. Նաջարյանի, կնքեցին փոխըմբռնման հուշագիր:
Հուշագրով նախատեսվում է, որ կողմերը շարունակելու են փոխադարձ աջակցություն ցուցաբերել՝ նպաստելով համագործակցության ամրապնդմանը: Կարդալ ավելին․․․

Համագործակցության հուշագիր կնքվեց ՇՊՀ-ի և Նիտրայի համալսարանի միջև

Այսօր Շիրակի պետական համալսարանի և Նիտրայի Կոնստանտին փիլիսոփայի անվան համալսարանի (Սլովակիա) միջև կնքվեց համաձայնագիր՝ ակադեմիական համագործակցության մասին: Կարդալ ավելին․․․

Գիտելիքի օրը ՇՊՀ-ում

2018-19 ուստարում Շիրակի պետական համալսարանում նորամուտը նշեց 135 ուսանող: Գիտելիքի և դպրության օրը համալսարանականները նշեցին տոնական տրամադրությամբ՝ երաժշտական ընդմիջումներով ու #ՇՊՀ գրառումներով անկյունում լուսանկարվելով:Կարդալ ավելին․․․

Կայացավ ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը

Այսօր Շիրակի պետական համալսարանում տեղի ունեցավ նոր կազմով հոգաբարձուների խորհրդի 2-րդ նիստը, որին 24 անդամից ներկա էին 23-ը:
Նիստի օրակարգում առաջինը «Շիրակի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության փոփոխությունների առաջարկների քննարկումն ու հաստատումն էր: Կարդալ ավելին․․․