ՇՊՀ-ում էր ԱՄՆ Ռենոյի Նևադայի համալսարանի պրոֆեսոր Պերճ Բերբերօղլուն

Այսօր Շիրակի պետական համալսարանում էին ԱՄՆ Ռենոյի Նևադայի համալսարանի պրոֆեսոր Պերճ Բերբերօղլուն (Բերբերյան) և համալսարանից 2 ուսանող:

ՇՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ե. Սերոբյանի և արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոնի աշխատակիցների հետ հանդիպմանը քննարկվեցին 2 համալսարանների համագործակցության հնարավոր շրջանակները՝ ուսանողների և դասախոսների համատեղ աշխատանքի ու փոխանակման ծրագրերի իրականացման, պայամանագրի կնքման մանրամասները:

Սոցիոլոգիայի պրոֆեսոր Պերճ Բերբերօղլուն դասախոսություն կարդաց ուսանողների ու դասախոսների համար «Գլոբալիզացիայի բնույթը, դինամիկան և ազդեցությունը հասարակության վրա 21-րդ դարում (Հայաստանի օրինակով)» թեմայով:

Պերճ Բերբերյանը խոսեց գլոբալիզացիայի, դրա առանձնահատկությունների, հետևանքների, ու հասարակության տարբեր ոլորտների վրա ազդեցության մասին՝ մասնավոր օրինակներ բերելով հայաստանյան իրականությունից: