Շարժունության մասնակցած ՇՊՀ աշխատակիցները ամփոփ հաշվետվություն ներկայացրին

ERASMUS+ ծրագրի շրջանակում Ռումինիայի Կլուժ Նապոկայի տեխնիկական համալսարանի Բայա Մարեի հյուսիսային համալսարանական կենտրոնում անցկացրած շարժունության մասին հաշվետվություն ներկայացրեցին Շիրակի պետական համալսարանի դասախոսներ Զ. Ղանդիլյանը, Գ. Գալստյանը, Հ. Իսահակյանը, արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոնից Ա. Հարությունյանը:

Համալսարանականները մանրամասներ ներկայացրին տեղի ունեցած հանդիպումներից, դասալսումներից, դասախոսություններից ու ստացած փորձից:

Շիրակի մայր բուհն ու Ռումինիայի Կլուժ Նապոկայի տեխնիկական համալսարանը համագործակցության փորձ ունեն ինչպես ուսանողների, այնպես էլ դասախոսների շարժունության և կարևորելով արդյունավետությունը, կողմերը պայամնավորվել են շարունակել կարողությունների զարգացմանը միտված ծրագրերը: