Կամավորական աշխատանքն ամփոփեց Մերի Բադին

Շիրակի պետական համալսարանում մի քանի ամիս կամավորական աշխատանք կատարեց «Դեպի Հայք» ծրագրի մասնակից Մերի Բադին:

Դուբայից Գյումրի ժամանած կամավորը մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ է և աշխատելով համալսարանի կադրերի բաժնում՝ փորձել է ուսումնասիրել բաժնի կառուցվածքն ու աշխատակիցների գործառույթները:

Մի քանի ամիս աշխատելուց հետո, օրերս Մերի Բադին ամփոփ ներկայացումով հանդես եկավ բուհի աշխատակիցների հետ հանդիպմանը՝ ներկայացնելով իր ուսումնասիրության արդյունքները, դիտարկումները, առավել արդյունավետ աշխատելու և արդյունքները բարելավելու մեխանիզմները: