ՈՒՂԵՐՁՆԵՐ

ՇՊՀ-Ի ՌԵԿՏՈՐ ԵՐՎԱՆԴ ՍԵՐՈԲՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի 1-ի՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա առթիվ։
Բարի գալուստ գիտելիքի և նոր հնարավորությունների զարմանահրաշ աշխարհ: Թո՛ղ այս ուսումնական տարին ձեզ բերի նոր գիտելիքներ և բազում ձեռքբերումներ։ Կարդալ ավելին․․․

ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանի շնորհավորանքը բուհ ընդունված դիմորդներին

ՇԻՐԱԿԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐ Ե․ ՍԵՐՈԲՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ: Հուլիսի 5-ը մեր նոր պետականության կարևորագույն տոներից է։ Կարդալ ավելին․․․

ՇՊՀ ռեկտոր Երվանդ Սերոբյանի ուղերձը Երեխաների միջազգային տոնի առթիվ
Սիրելի՛ երեխաներ,
Շնորհավորում եմ ձեզ տարվա ամենալուսավոր տոներից մեկի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։
Ուզում եմ այսօր աշխարհի բոլոր մանուկներին մաղթել խաղաղ, երջանիկ ու անհոգ մանկություն։ Կարդալ ավելին․․․

ՇՊհ ռեկտոր Երվանդ Սերոբյանի ուղերձը հանրապետության տոնի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի կապակցությամբ։
1918 թվականի մայիսի 28-ին հավաքական կամքի և անկոտրում ոգու շնորհիվ ի կատար ածվեց hայ ժողովրդի կողմից անկախ պետականությունը վերականգնելու դարավոր երազանքը, և այս օրը դարձավ մեր երկրի անկախության ու ազատության խորհրդանիշը։ Կարդալ ավելին․․․

ՇՊՀ ռեկտոր Երվանդ Սերոբյանի ուղերձը Վերջին զանգի առթիվ
Սիրելի՛ շրջանավարտներ,
Շնորհավորում եմ Ձեզ Վերջին զանգի տոնի առթիվ: Թո՛ղ լավատեսությունն ու հավատը, որով դուք մուտք եք գործում կյանքի նոր փուլ, երբեք ձեզ չլքեն։ Անկախ ձեր ընտրած մասնագիտությունից և նախասիրություններից՝ կյանքի ճանապարհներն ուր էլ ձեզ տանելու լինեն, դպրոցական տարիներին ստացած հարուստ գիտելիքների պաշարը ծառայեցրե՛ք ի նպաստ մեր երկրի և մեր ժողովրդի։ Կարդալ ավելին․․․

ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանի շնորհավորական ուղերձը մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ
Սիրելի՛ մայրեր, քույրեր ու դուստրեր,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: Կինը յուրօրինակ արարիչ է, կյանքի սկիզբ և կյանքի աղբյուր։ Այսօր այն օրն է, որ մենք ևս մեկ անգամ արժևորելու ենք, գնահատելու այն անկրկնելի դերը, որ վերապահված է կնոջը` սերունդների դաստիարակության և մեր հայրենիքի ապագան կերտելու գործում։ Կարդալ ավելին․․․

ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանի ուղերձը Կանանց միջազգային տոնի առթիվ
Սիրելի՛ կանայք և աղջիկներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ գարնանային այս գեղեցիկ տոնի՝ Մարտի 8-ի կապակցությամբ։ Կանանց միջազգային տոնին թո՛ղ իրականանան ձեր բոլոր նվիրական իղձերն ու երազանքները: Թո՛ղ կանացի քնքշությունը, անմար ժպիտն ու անսահման բարությունը հավերժ լինեն ձեր կյանքի ուղեկիցը։ Կարդալ ավելին․․․

ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանի շնորհավորական ուղերձը Ուսանողների միջազգային օրվա առթիվ
Սիրելի´ուսանողներ,
Իմ և Շիրակի պետական համալսարանի ողջ հանրույթի անունից ջերմորեն շնորհավորում եմ Ուսանողների միջազգային օրվա առթիվ:
Անժխտելի է, որ դուք եք մեր հայրենիքի հենասյուները, իսկ մեր երկրի ապագան ու առաջընթացը պայմանավորված են նաև ձեր ձգտումներով, երազանքներով ու հաստատակամությամբ: Կարդալ ավելին․․․

ՇՊՀ ռեկտոր Երվանդ Սերոբյանի ուղերձն Ուսուցչի օրվա առթիվ
Սիրելի՛ ուսուցիչներ, մանկավարժներ, հարգելի՛ գործընկերներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ:
Այս տոնը կոչված է մեծարանքի խոսքեր հղելու և առանձնակի ընդգծելու կրթության նվիրյալների վճռորոշ դերն ու պատասխանատվությունը սերունդների կրթության և դաստիարակության, ազգային արժեհամակարգի կերտման, պետության հզորացման գործում։ Կարդալ ավելին․․․

ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանի ուղերձը Անկախության տոնի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ մեր պետականության կարևորագույն տոնի՝ Հայաստանի Հանրապետության անկախության 31-ամյակի կապակցությամբ:
1991 թվականին անկախության հռչակումը իրականություն դարձրեց անկախ պետություն ունենալու մեր դարավոր երազանքը: Կարդալ ավելին․․․