ՇԻՐԱԿԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐ ԵՐՎԱՆԴ ՍԵՐՈԲՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սիրելի՛ հայրենակիցներ, Հայոց բանակի հրամանատարներ, զինվորներ,
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Բանակի օրվա կապակցությամբ։ Հայոց բանակը մեր ժողովրդի հպարտությունն է, մեր միասնականության, ուժի և անկոտրում կամքի խորհրդանիշը։
Այսօր ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել մեր զինվորներին, հրամանատարներին և բոլոր նրանց, ովքեր անձնվիրաբար ծառայել և շարունակում են ծառայել հայրենիքի պաշտպանությանը։
Սիրելի՛ հայրենակիցներ, ուժեղ և մարտունակ բանակ ունենալու համար մեզ հարկավոր են գիտելիքներով զինված, հայրենի հողի պաշտպանությանը պատրաստ և նվիրյալ երիտասարդներ։
Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Շիրակի պետական համալսարանի Ռազմական ամբիոնի բոլոր դասախոսներին, մեր շրջանավարտներին և ուսանողներին, ովքեր պատվով կրում և բարձր են պահում հայրենիքի պաշտպանի վեհ կոչումը։
Խոնարհումս եմ բերում հանուն Հայրենիքի ընկած յուրաքանչյուր զինվորի պայծառ հիշատակին։
Հավերժ փա՜ռք հայոց բանակին։