Մարիաննա Շարոյանը ճանաչվեց տարվա լավագույն ուսանող

Հպարտությամբ տեղեկացնում ենք, որ Շիրակի պետական համալսարանի Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Ռուսաց լեզու և գրականություն» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողուհի Մարիաննա Շարոյանը Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղում անցկացված «Ռուս ուսանողության օր» միջոցառման շրջանակներում արժանացել է «Տարվա լավագույն ուսանող» մրցանակին։

Հանդիսավոր արարողության ընթացքում լավագույն ուսանողների կոչմանն արժանացել են մայրաքաղաքի և մարզերի 17 բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներ։

Շնորհավորում ենք մեր սիրելի ուսանողուհուն և մաղթում նորանոր նվաճումներ։