ՇԻՐԱԿԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐ ԵՐՎԱՆԴ ՍԵՐՈԲՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

 

Սիրելի՛ հայրենակիցներ, Հայոց բանակի հրամանատարներ և զինվորներ, շնորհավորում եմ բոլորիս Բանակի օրվա առթիվ։

Բանակը ազգի ուժի, միասնության և հպարտության խորհրդանիշն է: Յուրաքանչյուր հայի համար չկա ավելի մեծ արժեք, քան զենքը ձեռքին իր օջախն ու հայրենիքը պաշտպանող հայ զինվորը։

Այսօր ուզում եմ Շիրակի պետական համալսարանի ողջ հանրույթի անունից խորին երախտագիտություն հայտնել Հայրենիքի բոլոր պաշտպաններին, որոնց ծառայությունը պահանջում է զինվորական բարձր հմտություններ, արիություն և նվիրվածություն։

Առանձնահատուկ շնորհավորում եմ նաև ՇՊՀ-ի Ռազմական ամբիոնի սպայական կազմին ու ուսանողներին և մեր բոլոր այն աշխատակիցներին, ուսանողներին ու շրջանավարտներին, ովքեր միացել են հայրենիքի պաշտպանության անձնվեր գործին։ Նրանցից շատերն իրենց երիտասարդ կյանքը դրեցին հայրենիքի և ազատության զոհասեղանին։

Խոնարհումս հանուն Հայրենիքի ընկած յուրաքանչյուր զինվորի պայծառ հիշատակին։

Հավերժ փառք հայոց բանակին։