ՇՊՀ-Ի ՌԵԿՏՈՐ ԵՐՎԱՆԴ ՍԵՐՈԲՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

Սիրելի՛ կանայք՝ մայրեր, քույրեր և աղջիկներ,
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ:

Թո՛ղ ձեր օջախներում մշտապես թևածեն սերը, երջանկությունն ու բարօրությունը, իսկ ձեր կյանքը լցված լինի ուրախությամբ, ներդաշնակությամբ և բարեկեցությամբ։

Սիրելի՛ կանայք, դուք գեղեցկության, ուժի և իմաստնության մարմնացում եք, ձեր նվիրվածության և ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ զգալի ներդրում ունեք սերունդների կրթության ու դաստիարակության հարցում։ Անգնահատելի է ձեր ավանդը նաև հայ օջախի սյունն ամուր պահելու և մեր հայրենիքի ապագան կերտելու անձնվեր գործում։ Մաղթում եմ ձեզ անսպառ ուժ և լավատեսություն։

Թո՛ղ այս օրը ձեզ համար լինի իրական տոն՝ լի ժպիտներով, ծաղիկներով և ուրախ ակնթարթներով։