ՇԻՐԱԿԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐ Ե․ ՍԵՐՈԲՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Հարգելի՛ հայրենակիցներ,
Հուլիսի 5-ը մեր նոր պետականության կարևորագույն տոներից է։ Այս օրը խորհրդանշում է ՀՀ Մայր օրենքի նշանակությունն ու ուժը։ Սահմանադրությունը պարզապես փաստաթուղթ չէ. այն մեր նոր պետականության և ողջ օրենսդրական համակարգի հիմքն է, մեր միասնականության և ազգային ինքնության խորհրդանիշը։
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ և մաղթում խաղաղություն ու բարօրություն մեր հայրենիքին։
Թո՛ղ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու բոլոր գործողություններն ու որոշումները հիմնված լինեն Սահմանադրության սկզբունքների վրա, և մեզանից յուրաքանչյուրը ևս մեկ անգամ հստակ գիտակցի հայրենիքի նկատմամբ իր պարտավորությունները։