ՇՊՀ-ում անցկացվեց «Ժամանակի կառավարման հմտությունների զարգացում» թեմայով դասընթաց
Շիրակի պետական համալսարանի «Քաղաքացիական կրթության կենտրոնում» Շիրակի մարզի երիտասարդների համար անցկացվեց «Ժամանակի կառավարման հմտությունների զարգացում» թեմայով դասընթաց, որի բանախոսն էր հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Բեջանյանը։
Սեմինարի ընթացքում բանախոսը ներկայացրեց ժամանակի կառավարման նպատակները և դրա հիմնական 6 կանոնները։ Իրականացվեցին խմբային քննարկումներ և տարբեր հետաքրքրաշարժ վարժություններ։
Դասընթացը կազմակերպվել էր «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից և իրականացվում է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության և իր ենթադրամաշնորհառուների կողմից։
Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ ՄԶԳ միջոցով: