Համագործակցության հուշագիր «Գլոբալֆին» հաշվապահական գրասենյակի հետ

«Գլոբալֆին» հաշվապահական գրասենյակի և ՇՊՀ-ի միջև արդեն վաղուց ստեղծված գործընկերային կապերն ընդլայնելու և ավելի բազմազանեցնելու նպատակով Շիրակի պետական համալսարանի և «Գլոբալֆին» հաշվապահական գրասենյակի միջև կնքվեց համագործակցության հուշագիր։
Հուշագրով կողմերը նախատեսում են մշտապես քննարկել և մշակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության արդյունավետ ձևաչափեր՝ կրթական ծրագրերի կատարելագործման և գործարար մակարդակում դրանց կիրառման նպատակով։