«Ամառային դպրոց» ծրագրի փակումը ՇՊՀ-ում

Հունիսի 28-ին ՇՊՀ-ում տեղի ունեցավ «Ամառային դպրոց» ծրագրի փակումը և ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանի կողմից մասնակիցների վկայականների հանձնումը։
Ծրագրի վերջին օրը ապագա դիմորդները մասնակցեցին ՇՊՀ-ի 90-ամյակին նվիրված հանրապետական ուսանողական գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությանը և լիագումար նիստին։
Գիտաժողովին հաջորդեց «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղը։ «Լավագույն թիմ» և «Լավագույն գիտակ» ընտրելուց հետո աշակերտները հանդիպեցին ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Գաբոյանի, Գյումրու պետական դրամատիկական թատրոնի դերասաններ Արսեն Սաղաթելյանի, Ջեմմա Ադամյանի, Արսեն Միքայելյանի, Հասմիկ Սուվարյանի և Գայանե Մանուկյանի հետ։ Վերջիններս մասնակիցներին ներկայացրին դերասանի աշխատանքի առանձնահատկությունները, անդրադարձան իրենց կերտած դերերին, պատմեցին զվարճալի ու հիշարժան դեպքեր կուլիսային կյանքից։ Մասնակիցների առաջարկությամբ բուհի ռեկտոր Ե. Սերոբյանն ընդունեց նրանց իր աշխատասենյակում, որտեղ նրանք ծանոթացան ռեկտորի աշխատանքային առօրյային։
Ամառային դպրոցի սաները Շիրակի պետական համալսարանից հեռացան նոր գիտելիքներով, վառ տպավորություններով և որպես ուսանող ՇՊՀ վերադառնալու ակնկալիքով։