ՇՊՀ ռեկտոր Երվանդ Սերոբյանի ուղերձն Ուսուցչի օրվա առթիվ

Սիրելի՛ ուսուցիչներ, մանկավարժներ, հարգելի՛ գործընկերներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ:

 

Այս տոնը կոչված է մեծարանքի խոսքեր հղելու և առանձնակի ընդգծելու կրթության նվիրյալների վճռորոշ դերն ու պատասխանատվությունը սերունդների կրթության և դաստիարակության, ազգային արժեհամակարգի կերտման, պետության հզորացման գործում։

 

Սիրելի՛ ուսուցիչներ, ձեր կոչումն անփոխարինելի է, գործը՝ բարդ ու պատասխանատու, դուք ձեր ամենօրյա աշխատանքով ուրվագծում եք մեր պետության վաղվա օրը և դուք պետք է լինեք նաև ժամանակի պահանջ դարձած կրթական բարեփոխումների  հիմնական աջակիցն ու իրականացնողը։

 

Մաղթում եմ, որ ձեր հայրենանվեր առաքելությանն ու վեհ կոչմանը հավատարիմ, անմնացորդ նվիրումով կատարեք ձեր գործը՝ կյանքի դասեր տալով ձեր սաներին, դաստիարակելով արժանապատիվ քաղաքացիներ:

 

Կրկին շնորհավորում եմ ձեզ այս լուսավոր տոնի առթիվ, թո՛ղ հաջողությունն ու ստեղծագործական վերելքը լինեն ձեր մշտական ուղեկիցը կյանքում և աշխատանքում: