ՇՊՀ-ի «Աշխարհագրություն» մասնագիտության ուսանողների ուսումնադաշտային պրակտիկան

ՇՊՀ-ի աշխարհագրության և սերվիսի ամբիոնի աշխարհագրության բաժնի ուսանողներն իրենց հերթական ուսումնադաշտային պրակտիկան են անցկացրել շրջանաձև երթուղով։

ՇՊՀ-ի դոցենտ Գայանե Ավետիսյանի ղեկավարությամբ ուսանողներն այցելել են Հառիճի վանք, Տառերի պուրակ, Սրբոց Հրեշտակաց եկեղեցի և «Հավերժների այգի», այնուհետ երթուղին շարունակել դեպի Սաղմոսավանք, Հովհաննավանք, Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցի, Դաշտադեմի ամրոց, Թալինի Կաթողիկե եկեղեցի, Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցի։ Պրակտիկան հագեցած է եղել նաև ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների դիտողական և գիտական ճանաչողությամբ։