ՇՊՀ-ի «Սերվիս» մասնագիտության 1-ին կուրսեցիների 1-ին պրակտիկան

ՇՊՀ-ի «Սերվիս» մասնագիտության 1-ին կուրսեցիները «Ընդհանուր երկրագիտություն» դասընթացի շրջանակում անցկացրեցին իրենց առաջին ուսումնադաշտային պրակտիկան ՇՊՀ-ի դոցենտ Լևոն Մարտիրոսյանի ղեկավարությամբ և դոցենտ Վարդիթեր Աբրահամյանի ու դասախոս Քաջիկ Հարությունյանի ուղեկցությամբ։

Պրակտիկային իրենց կրտսեր ընկերների հետ մասնակցում էին նաև ուսանողներ «Կայուն զբոսաշրջություն» մասնագիտության մագիստրատուրայի 2-րդ կուրսից։

Մարմաշենի վանական համալիրի տարածքում ուսանողներն անցան նախապես գծված երթուղով։ Ուսանողների առաջին կանգառը Մարմաշենի վանքի մոտակայքում պահպանված Արգիշտի Ա-ի սեպագիր արձանագրության մոտ էր, նրանք ուսումնասիրեցին և ընթերցեցին  ուրարտական արձանագրությունը։ Մասնագիտական առաջին քայլերն անող ուսանողների համար քայլարշավը շարունակվեց դեպի հուշարձաններով լի Տիրաշեն հնավայր, ապա մինչև Մարմաշենի վանքի տարածք։

Ուսանողները հնարավորություն ունեցան տեղում ուսումնասիրել ու ծանոթանալ հայկական ճարտարապետության լավագույն հուշարձանախմբերից մեկի՝  Մարմաշենի վանական համալիրի տարածքում պահպանված ու կիսաքանդ կոթողներին։

1-ին արտալսարանային գործնական աշխատանքն հագեցած ու բովանդակալից անցավ ուսանողների համար։