ՇՊՀ-ի լրագրության բաժնի ուսանողները հարցազրույց են վարել Գյումրու փոխքաղաքապետի հետ

Շիրակի պետական համալսարանի «Լրագրություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները «Լրագրողի վարպետություն» դասընթացի շրջանակում՝ դասախոս Նունե Արևշատյանի ղեկավարությամբ, այսօր հյուրընկալել են Գյումրու փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանին։
Ապագա լրագրողներն առաջին հարցազրույցն են վարել պետական պաշտոնյայի հետ, տվել իրենց հուզող հարցերը, ստացել պատասխաններ՝ քաղաքի խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։