ՇՊՀ-Ի ՌԵԿՏՈՐ ԵՐՎԱՆԴ ՍԵՐՈԲՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Հունվարի 24-ը Կրթության միջազգային օրն է։
Ոլորտի հարգելի՛ ներկայացուցիչներ, շնորհավորում եմ ձեզ այս կարևոր օրվա առթիվ:
Կրթությունը գիտելիքի, ինքնազարգացման և մարդկային արժեքների հիմնասյունն է: Այն տալիս է մեզ ուժ և հնարավորություն՝ փոխելու մեր կյանքն ու աշխարհը՝ դարձնելով այն ավելի լավը:
Մաղթում եմ, որ շարունակական կրթությունն ու գիտելիքների ձեռքբերումը մշտապես ձեր առջև բացեն նոր նվաճումների հորիզոններ։