ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանի ուղերձը Կանանց միջազգային տոնի առթիվ

Սիրելի՛ կանայք և աղջիկներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ գարնանային այս գեղեցիկ տոնի՝ Մարտի 8-ի կապակցությամբ։ Կանանց միջազգային տոնին թո՛ղ իրականանան ձեր բոլոր նվիրական իղձերն ու երազանքները: Թո՛ղ կանացի քնքշությունը, անմար ժպիտն ու անսահման բարությունը հավերժ լինեն ձեր կյանքի ուղեկիցը։ Ձեր անձնուրաց ջանքերի շնորհիվ է, որ կայուն է մնում հայ ընտանիքը, ձեր նվիրվածության եւ մեծ ուժի արդյունքում է, որ կարողանում եք մեր պետության համար դաստիարակել կիրթ ու արժանի քաղաքացիներ:

Սիրելի՛ կանայք և աղջիկներ, միշտ եղեք ուրախ,հմայիչ ու գեղեցիկ՝ շրջապատված անսպառ ուշադրությամբ ու հոգատարությամբ։

Սիրով՝ ՇՊՀ ռեկտոր Երվանդ Սերոբյան