«Սպորտ, առողջություն, կրթություն» խորագրով ուսանողական գիտաժողով

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը 2023 թվականի նոյեմբերին կանցկացնի «Սպորտ, առողջություն, կրթություն»  խորագրով   ուսանողական գիտաժողով`  հետևյալ ուղղություններով`

  • օլիմպիական սպորտ․ օլիմպիզմը, օլիմպիական կրթությունը և ժառանգությունը ժամանակակից սպորտում,
  • ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մանկավարժական հիմնախնդիրները,
  • հոգեբանական մտքի զարգացումը սպորտային գործունեության համատեքստում,
  • սպորտային գործունեության և առողջ ապրելակերպի բժշկակենսաբանական հայեցակետերը,
  • ֆիզիկական վերականգնումը սպորտում,
  • ադապտիվ սպորտը ժամանակակից աշխարհում,
  • սպորտային տուրիզմի զարգացման հեռանկարները,
  • նորարարական տեխնոլոգիաները սպորտի կառավարման գործընթացում։

Լավագույն աշխատանքները հրատարակվելու են «Սպորտ, առողջություն, կրթություն» ուսանողական գիտական տարեգրքում:

Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2023 թվականի հունիսի 1-ը հոդվածն ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ Eranuhi.Simonyan@sportedu.am։

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի մասնակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/) և ՇՊՀ-ի ՈՒԳԸ՝ (sss@shsu.am):

Մանրամասները` Ուսանողական գիտաժողով–2023
студ. инф. письмо-2023