ՇՊՀ-ի բնագիտամաթեմատիկական ֆակուլտետում տեղի ունեցավ «Սերվիս» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Արման Մինասյանի «Ժամանակակից երիտասարդության մոտիվացիան» խորագրով սեմինարը

Քննարկում ծավալվեց ուսանողների հետ՝ մոտիվացիայի ձևավորման, գաղափարական ժամանակակից ընկալումների շուրջ։ Հեղինակը ներկայացրեց մոտիվացիայի բուրգի կառուցման սեփական տարբերակը, որի համար հիմք էր հանդիսացել Մասլոուի հանրահայտ բուրգը։

Սեմինարն անցավ ակտիվ շփման միջավայրում, հարց ու պատասխանի միջոցով։ Ե’վ բանախոսը, և՛ ուսանողներն ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները։