Ճանաչողական այց ՇՊՀ-ում
ՇՊՀ-ի ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժնի նախաձեռնությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում ճանաչողական այցով Շիրակի պետական համալսարանում էին թիվ 18 միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները։
Ապագա դիմորդների մասնագիտական կողմնորոշման նպատակով համալսարանականները ներկայացրեցին ֆակուլտետների և ամբիոնների գործունեությունը, թողարկվող մասնագիտությունները և ուսումնառության ընթացքում ուսանողներին ընձեռվող հնարավորությունները։ Աշակերտները շրջեցին նաև բուհի լաբորատորիաներում, գրադարանում, ընթերցասրահում, ծանոթացան նիստերի և սպորտային դահլիճների հնարավորություններին։