ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանի շնորհավորանքը բուհ ընդունված դիմորդներին

Սիրելի՛ դիմորդներ,
Շնորհավորում եմ բոլորիդ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու կապակցությամբ։
Դուք հաղթահարել եք ընդունելության քննությունների դժվարությունները՝ ցուցադրելով ձեր գիտելիքները, հմտություններն ու մտավոր ներուժը։
Բուհական կյանքը ձեզ համար գիտելիքների նոր աշխարհ է, նոր կյանքի և նոր հնարավորությունների սկիզբ։
Մասնավորելով խոսքս Շիրակի պետական համալսարանի դիմորդների համար՝ վստահեցնում եմ, որ մեզ մոտ դուք կստանաք որակյալ և ժամանակակից կրթություն և կդառնաք պահանջված ու մրցունակ մասնագետներ աշխատաշուկայում։
Մաղթում եմ ձեզ ակտիվ և հետաքրքիր ուսանողական կյանք։ Դարձե՛ք մեր հպարտությունը և հասե՛ք նոր բարձունքների։
Բարի գալուստ ՇՊՀ․․․
Լավագույն մաղթանքներով՝ ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյան