ՇՊՀ-Ի ՌԵԿՏՈՐ ԵՐՎԱՆԴ ՍԵՐՈԲՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Սիրելի՛ ուսանողներ,

Համալսարանական ողջ հանրույթի և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Ուսանողների միջազգային օրվա առթիվ: Այսօր ձեզանից յուրաքանչյուրին ցանկանում եմ մաղթել ուսման մեջ նորանոր բարձունքներ և մասնագիտական բազում ձեռքբերումներ​​:

Ուսանողական կյանքը ոչ միայն սովորելու, այլև ընկերային հարաբերություններ հաստատելու և ինքնաբացահայտման ու ինքնադրսևորման համար հիանալի ժամանակաշրջան է։ Թո՛ղ համալսարանում անցկացրած յուրաքանչյուր պահ ձեր կյանքում հիշվի որպես բազմաբովանդակ գրքի մի էջ՝ գրված սեփական ջանքերով ու ձգտումներով։ Այս օրը հիանալի առիթ է հպարտանալու ձեր անցած ուղով և ձեռքբերումներով՝ նոր հորիզոնների ու ավելի մեծ նվաճումների սպասումով: