Ուսանողական շաբաթվա շրջանակներում ՇՊՀ-ում էր ՀՀ վաստակավոր արտիստ դերասան Տիգրան Գաբոյանը
Սիրված դերասանի հետ հանդիպումն ընթացավ լեփ-լեցուն դահլիճում։ Ջերմ և անմիջական մթնոլորտում պատասխանելով ուսանողների հարցերին՝ Տիգրան Գաբոյանը ներկայացրեց իր անցած ուղին, դերասանի աշխատանքի առանձնահատկությունները, ինչպես նաև անդրադարձավ իր կերտած դերերին և հանդիսատեսի համար անհայտ մնացած կուլիսային զվարճալի ու հիշարժան դեպքերին։
Հանդիպման ավարտին դերասանն ուսանողներին հորդորեց կրթվել և զարգանալ, հարգել դիմացինի կարծիքը, հեռու մնալ գռեհկաբանություններից և օտարամոլությունից։