Ուսանողական շաբաթն ամփոփվեց ՇՊՀ-ի նիստերի դահլիճում
Ուսանողական ակտիվ ժամանցով և միջոցառումներով լի շաբաթն այսօր ամփոփվեց ՇՊՀ-ի նիստերի դահլիճում:
Ուսանողների միջազգային օրվա առթիվ ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանը շնորհավորեց միջոցառման բոլոր մասնակիցներին, մաղթեց նրանց մասնագիտական ձեռքբերումներ, գիտելիքահեն և եռուն ուսանողական կյանք։
Օրվա խորհրդին համահունչ Երվանդ Սերոբյանն Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին ցուցաբերած աջակցության գործընթացում կամավորական հիմունքներով ներգրավված ուսանողներին հանձնեց պատվոգրեր ջանադիր և նվիրված աշխատելու համար։