«Չափայնությունների մեթոդի որոշ կիրառությունների մասին» թեմայով գիտական սեմինար ՇՊՀ-ում

ՇՊՀ-ի Մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնում տեղի ունեցավ հերթական գիտական սեմինարը՝ «Չափայնությունների մեթոդի որոշ կիրառությունների մասին» թեմայով, որի բանախոսներն էին ֆիզմաթ գիտ. թեկն., դոցենտ Վ. Մանուկյանը և ֆիզմաթ գիտ. թեկն. Գ. Նիկողոսյանը։
Հետազոտությունն իրականացվել է ՀՀ ԲԿԳԿ ֆինանսական աջակցությամբ՝ 21T-5C039 ծածկագրով գիտական թեմայի շրջանակներում:
Սեմինարի ընթացքում համազեկուցողները կոնկրետ օրինակներով ցույց տվեցին չափայնությունների մեթոդի կիրառումը մաթեմատիկայի և ֆիզիկայի դպրոցական դասընթացներում: Ներկայացվեցին նաև մեթոդի որոշ կիրառություններ գիտության բնագավառում՝ հենվելով գիտական ուսումնասիրությունների վրա։
Սեմինարի ընթացքում ուսանողների և մասնակիցների միջև տեղի ունեցավ հարցուպատասխան և ակտիվ քննարկում։