Ուսանողական շաբաթվա շրջանակներում հերթական միջոցառումը ֆիլմի դիտումն էր
Այսօր ՇՊՀ-ի նիստերի դահլիճում Հայկական Կարիտասի «Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական և համապատասխան որակյալ կրթության կայացմանը» ծրագրի շրջանակներում ՇՊՀ-ի Ուսանողական խորհուրդն անցկացրեց ռեժիսոր Սթիվեն Չբոսկի «Հրաշքը» ֆիլմի հայերեն թարգմանության ցուցադրությունը։
Ֆիլմի ավարտին տեղի ունեցավ քննարկում, ակտիվ մասնակիցներին հանձնեցին խրախուսական նվերներ։