Մասնագիտական կողմնորոշման այց Մարալիկի թիվ 2 միջնակարգ դպրոցում
Այսօր դիմորդների մասնագիտական կողմնորոշման նպատակով իրականացվող տեղեկատվական հանդիպումների շրջանակում հանդիպեցինք Մարալիկի թիվ 2 միջնակարգ դպրոցի 11 և 12-րդ դասարանների աշակերտների հետ։
Հանդիպման ընթացքում #ՇՊՀ-ի Մինչբուհական կրթության կազմակերպման բաժնի դիմորդների հետ տարվող աշխատանքների համակարգող Մ․ Ղալաչյանն աշակերտներին ներկայացրեց այն բոլոր հնարավորություններն ու արտոնությունները, որոնք տրվում են ուսանողներին ՇՊՀ-ում մասնագիտական կրթություն ստանալու ընթացքում։ Մասնավորապես․
Միջազգային փոխանակման ծրագրերի միջոցով եվրոպական բուհերում ուսումնառություն ստանալու հնարավորություն
Աշխատանքի վրա հիմնված ուսումնառության (ԱՀՈՒ) ընձեռած հնարավորություն
Բուհում գործող ներբուհական և պետության կողմից սահմանված զեղչային համակարգեր և այլն։
Ի թիվս վերը նշվածի՝ կարևորեց նաև, որ ՇՊՀ-ում դասավանդում են բարձր որակավորում ունեցող և իրենց ոլորտներում հմուտ ու ճանաչված դասախոսներ։
ՇՊՀ-ի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Գ․ Ասատրյանն էլ աշակերտներին ներկայացրեց ընդունելության կարգն ու գործընթացը, ընդունելության հիմնական և լրացուցիչ փուլերը, ՇՊՀ-ի 2024-2025 ուստարվա մասնագիտությունների նախատեսվող ցանկը։