Հայկական խորհրդանշաններ. «Սիմվոլիզմ. հայկական խորհրդանիշ»

ՇՊՀ-ի Հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկանի ԺՊ Օֆ․ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ ֆակուլտետում սկսվել է «Հայկական խորհրդանշաններ» խորագիրը կրող գիտական սեմինարների շարք։ Շարքի անդրանիկ հանդիպումն անցկացրեց Սպորտի և արվեստի ամբիոնի դոցենտ, արվեստագիտության թեկնածու Արաքս Մարգարյանը։ Սեմինարի թեման էր՝ «Սիմվոլիզմ. հայկական խորհրդանիշ»։

Սեմինարի ընթացքում Ա․ Մարգարյանը մասնակիցներին ներկայացրեց հայկական մշակութային խորհրդանշանները, մեկնաբանեց նրանց թաքնված իմաստները։ Գորգերի, այբուբենի, խորանների, տիեզերքի մասին գիտելիքների, ճարտարապետական, թվային ու գունային խորհրդանշանների միջոցով ներկայացրեց հայ մշակույթի թաքնված իմաստներն ու կոդերը։

Հավելենք նաև, որ հաջորդ հանդիպումը կրելու է «Հայկական գորգի խորհրդաբանությունը» խորագիրը։